ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում

Ցավոք Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը դեռ հաճախ է հայտնաբերվում ուշացած փուլերում՝ ինչը չի կարող չանդրադարնալ բուժման արդյունքներին: Այդ իսկ պատճառով հորդորում ենք կանանց հետևել հետևյալ խորհուրդներին.

1.Կատարել կրծքագեղձի  ամենամսյա  ինքնազննում:

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:

Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:

2.Պարբերաբար անցնել կրծքագեղձի մասնագետի խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում գործիքային հետազոտություն (մամոգրաֆիկ, ուլտրաձայնային, կամ ՄՌՏ)՝ըստ բժշկի ցուցումների:

    Եթե չկա բացարձակ ցուցում և անհրաժեշտություն, ապա 25 - 35 տարեկան կանանց կատարվում է կրծքագեղձերի սոնոգրաֆիա: 35 տարեկանում կատարվում է կրծքագեղձերի մամոգրաֆիայի մեկ նկար, որպեսզի տեղեկություն լինի գեղձի վերաբերյալ և դրանից հետո տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնել սոնոգրաֆիկ զննություն: 40-ից մինչև 50 տարեկան՝ 2 տարին մեկ կատարվում է մամոգրաֆիա, եթե չկան արտահերթ ցուցումներ: 50-ից մինչև 80 տարեկանը՝ տարին մեկ անգամ անհրաժեշտ է անցնել մամոգրաֆիկ զննություն, 80 տարեկանից հետո այցելուն ինքն է որոշում գալ հետազոտության, թե՝ ոչ:

3.Վարել առողջ ապրելակերպ:

Ապրելակերպը փոխելով՝ դուք կարող եք նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը, և սա ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, անգամ բարձր ռիսկի խմբի կանանց մոտ:

    Սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը: Եթե դուք օգտագործում եք ալկոհոլ (անկախ տեսակից՝ գարեջուր, գինի, լիկյոր և այլն) ամեն օր (անկախ քանակից՝ անգամ մեկ բաժակ), ապա գտնվում եք ռիսկի գոտում: Մի՛ ծխեք: Հետազոտությունների արդյունքները ենթադրում են անմիջական կապ ծխելու և կրծքագեղձի քաղցկեղի միջև, հատկապես երիտասարդ կանանց մոտ: Բացի այդ, ծխելու սովորությունից ազատվելն ամենալավ նվերներից է, որ կարող եք մատուցել ձեր առողջությանը: Հետևե՛ք Ձեր քաշին: Գերքաշը և ճարպակալումը բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սա է՛լ ավելի վտանգավոր է, երբ կինը գերքաշ է հավաքում դաշտանադադարից հետո: Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ: Ֆիզիկական ակտիվությունն օգնում է զերծ մնալ գերքաշից և ճարպակալումից, որոնք համարվում են ռիսկի գործոններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս կապակցությամբ խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն կամ 75 րոպե ֆիզիկական ակտիվություն: Սա անհրաժեշտ է համալրել առնվազն շաբաթը երկու անգամ ուժային մարմնամարզությամբ: Կրծքով կերակրելը: Կրծքով կերակրելը կարող է որոշակի դեր խաղալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում: Կինն ինչքան երկար կերակրի կրծքով, այնքան մեծ կլինի պաշտպանական էֆեկտը: Հորմոնալ թերապիայի սահմանափակում: Հորմոն փոխարինող թերապիայից 3-5 տարի շարունակ օգտվելը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Եթե օգտագործում եք հորմոնալ միջոցներ դաշտանադադարի տհաճ երևույթները նվազեցնելու նպատակով, ապա խորհրդակցեք բժշկի հետ որևէ այլ մեթոդի ընտրության համար: Այդ տհաճ երևույթներից կարելի է ազատվել նաև ոչ հորմոնալ մեթոդների շնորհիվ, օրինակ՝ ֆիզիկական ակտիվությամբ: Եթե, այնուամենայնիվ, դուք որոշել եք օգտագործել հորմոնալ դեղամիջոցներ, ապա հնարավորինս նվազեցրե՛ք դեղաչափը:

Կրծքագեղձի քաղցկեղի կամ նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերումը՝ դրա բուժման ամենակարևոր գրավականն է:

Քաղցկեղը դատավճիռ չէ

Հետևեք Ձեր առողջությանը և եղե՛ք իրազեկված

Լրացուցիչ ինֆորմացիա կարող եք գտնել www.breast.am մասնագիտական էջում:


19-09-2024

ՈՒԱԿ ախտորոշիչ լաբորատորիան ANAB-ից ստացել է ISO 15189։2022 ստանդարտի հավատարմագրում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիան ԱՄՆ ազգային հավատարմագրող մարմնից (ANAB) ստացել է ISO 15189։2022 ստանդարտի հավատարմագրում։ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանն ընդգծում է, որ կենտրոնի

18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է