ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քիմիաթերապիայից հետո իմունային համակարգի վերականգնումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ

Գնահատելով կրծքագեղձի քաղցկեղ վերապրած կանանց մոտ քիմիաթերապիայի երկարաժամկետ հետևանքները՝ գիտնականները հայտնաբերեցին, որ հիվանդների իմունային համակարգը թուլացած է բուժման ավարտից հետո նվազագույնը ինն ամիսների ընթացքում: Դա կարող է թուլացնել օրգանիզմի դիմադրողականությունը այնպիսի ծանր վարակների նկատմամբ, ինչպիսիք են թոքաբորբը և փայտացումը, նույնիսկ, եթե կինը նախկինում պատվաստում է ստացել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Breast Cancer Research պարբերականում:

Հետազոտության գլխավոր հեղինակներից Թոմաս Հյուգսը (Մեծ Բրիտանիայի Լիդսի   համալսարանի (University of Leeds)  բժշկության ամբիոնի գիտաշխատող) ասում է.  «Մենք զարմացած էինք, որ քիմիաթերապիայի հետևանքներն այդքան երկար են պահպանվում»: Քիմիաթերապիայի պատրաստուկները դեղեր են, որոնք «հարձակվում» են արագ բաժանվող բջիջների վրա, առաջին հերթին` քաղցկեղային բջիջների վրա: Սակայն կարմիր ոսկրածուծի  բջիջները ևս բավականին ակտիվ են բաժանվում, այդ պատճառով նրանք այս կամ այն չափով քիմիաթերապիայի ընթացքում վնասվում են: Չէ՞ որ հենց կարմիր ոսկրածուծում են առաջանում լեյկոցիտները՝ իմունային համակարգի բջիջները: Որոշ լիմֆոցիտներ և հակամարմիններ թուլացած էին ինն ամիսների ընթացքում:

Գիտնականները հետևեցին կրծքագեղձի առաջնային քաղցկեղով  88 հիվանդի՝ քիմիաթերապիայից 2 շաբաթ անց մինչև 9-րդ ամիսը: Հետազոտության ընթացքում կանանց մոտ վերահսկվում էին իմունային համակարգի տարբեր օղակները, այդ թվում` հակամարմինների և լեյկոցիտների խմբի՝ լիմֆոցիտների ակտիվությունը: Արդյունքները ցույց տվեցին, որ վիրուսների և մանրէների դեմ պաշտպանությունն ապահովող լիմֆոցիտների հիմնական տեսակների  (T-լիմֆոցիտներ, B-լիմֆոցիտներ) մակարդակը զգալիորեն նվազում է քիմիաթերապիայի կուրսից հետո: B-լիմֆոցիտները պատասխանատու են հակամարմինների արտադրության համար, իսկ T-լիմֆոցիտների հատուկ տեսակները  (T-օգնական բջիջները) օգնում են նրանց այդ հարցում: Հակամարմիններն անհրաժեշտ են, որպեսզի իմունային համակարգը կարողանա հայտնաբերել և ոչնչացնել հիվանդաբեր միկրոօրգանիզմները:

Գիտնականները հայտնաբերեցին, որ թոքաբորբ և փայտացում առաջացնող մանրէների նկատմամբ առաջացող հակամարմինների մակարդակը կտրուկ նվազում է քիմիաթերապիայից հետո, և նրանց մակարդակը շարունակում է ցածր մնալ ինն ամսվա ընթացքում: Տարբեր քիմիաթերապևտիկ պատրաստուկներ իմունիտետն ընկճում են տարբեր աստիճանով: Հետազոտողները որոշեցին համեմատել քիմիաթերապիայի տարբեր տեսակներն՝ ըստ իմունիտետն ընկճելու հատկության: Նրանք հայտնաբերեցին, որ, մասնավորապես, անտրացիկլինների խմբի պատրաստուկներով բուժումը B-լիմֆոցիտների և T-օգնականների քանակը նվազեցնում է միայն սկզբնական շրջանում , իսկ հետո նրանց նորմալ մակարդակը վերականգնվում է: Սակայն, եթե անտրացիկլիններով քիմիաթերապիայից հետո տաքսանով կուրս իրականացվի, B-լիմֆոցիտների և T-լիմֆոցիտների մակարդակը չի վերականգնվի: Հ

ետազոտության հեղինակները նշում են, որ ծխելն ազդում է քիմիաթերապիայի կուրսից հետո իմունային բջիջների վերականգնման վրա: Ծխողների մոտ նրանց մակարդակը վերականգնվում է 50%-ով, չծխողների մոտ՝ 80%-ով: Բժիշկ Հյուգսն ասում է, որ իրենք՝ գործընկերների հետ միասին, զարմացած էին՝  հայտնաբերելով քիմիաթերապիայի տեսակի և ծխելու ազդեցությունն իմունային համակարգի վերականգնման աստիճանի վրա. « Հնարավոր է, մենք ստիպված լինենք կրծքագեղձի քաղցկեղով կանանց իմունային համակարգի վիճակը դիտարկել բուժման պլանավորման հեռանկարում, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի պարզենք, արդյոք դա կլավացնի բուժման արդյունքներն` ընդհանուր առմամբ»: Գիտնականները նաև բարձրացնում են քիմիաթերապիայի կուրսից հետո որոշ վարակների նկատմամբ կրկնակի պատվաստման անհրաժեշտության հարցը:

Հետազոտության հեղինակները նախազգուշացնում են. քիմիաթերապիայի, ծխելու և իմունային համակարգի միջև ընդամենը կապ է  հայտնաբերված: Սակայն  չի կարելի պնդել, որ այս գործոններից մեկն ուղղակիորեն ազդում է մյուսների վրա:  Իմունիտետի իջեցումը քիմիաթերապիայի հնարավոր կողմնակի ազդեցություններից  ընդամենը մեկն է, լինում են նաև այլ բարդություններ: Ճիշտ ընտրված օժանդակ բուժումը օգնում է դրանք նվազագույնի հասցնել: Եվրոպական կլինիկայում այդ հարցերին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Քաղցկեղի բուժումը կարող է հարմարավետ լինել:


Աղբյուրը. medicalnewstoday.com


16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին

12-09-2024

1 տարի շարունակ մատուցելով լավագույնը․ ՈւԱԿ 3 բաժանմունքներ ամփոփում են 1-ամյա գործունեությունը

1 տարի շարունակ մատուցելով լավագույնըՈւռուցքաբանության ազգային կենտրոնի 3 բաժանմունքներ այսօր դարձան 1 տարեկան․ Ախտորոշիչ ծառայությանը կից ՄՌՏ-ի մասնաշենքը, Անոթային և էնդովասկուլյար
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է