ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall Surgery (ICWS)-ի կողմից՝ գիտա-գործնական վերապատրաստման։

Այցի ընթացքում բժիշկ Բյուզանդյանը անմիջականորեն մասնակցել է մի շադք վիրահատությունների՝ ոլորտի լեգենդար մասնագետ, բազմամյա փորձ ունեցող պրոֆեսոր Վենլին Վանգի գլխավորությամբ (բժիշկն իրականացրել է ավելի քան 10 000 վիրահատություն վերջին 7 տարիների ընթացքում)։ Հատկանշական է, որ այս ինստիտուտում մեկ օրում իրականցվող ռեկորդային՝ մինչև 47 տարբեր բարդության վիրահատության շեմն այցի օրերին գերազանցվեց՝ հասցվելով մեկ օրվա ընթացքում 83 վիրահատության, ինչը հնարավորություն տվեց կուտակելու աննախադեպ ծավալի մասնագիտական փորձ։

Բացի նոր գործնական հմտությունների յուրացումից, այցը հագեցած էր գիտական քննարկումներով, նորարարական մոտեցումների ուսումնասիրությամբ և միջազգային փորձի ակտիվ փոխանակմամբ։

Այդ օրերին անցկացվել է Կրծքավանդակի պատի վիրաբուժության առաջին համաշխարհային կոնֆերանսը, որի մոդերացիան վստահվել էր հենց մեր մասնագետին՝ ներկայացնելով Հայաստանը համաշխարհային հարթակում։ Ինչպես նաև բժիշկ Բյուզանդյանն իր զեկույցի ընթացքում անդրադարձել է մեր կենտրոնում իրականացվող կրծքավանդակի պատի մինիմալ ինվազի վիրաբուժության փորձին: 

Անմասն չէին նաև մրցանակաները. բժիշկն արժանացել է նոմինացիայի՝ լավագույն վերապատրաստվող: 

Այս ձեռքբերումները ոչ միայն հարստացնում են մեր մասնագետների գիտելիքներն ու հմտությունները, այլև ամրապնդում են Հայաստանի դիրքը բժշկության համաշխարհային քարտեզում։ 

ՈՒԱԿ-ի զարգացման ճանապարհը շարունակվում է՝ նոր գիտելիքներով, նոր նպատակներով և ավելի շատ կյանքեր փրկելու վճռականությամբ։ 

15-08-2025

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: Իրականացված հետազոտությունների արդյունքում

12-08-2025

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall

28-07-2025

Բարսելոնա. երբ կրթությունն ու պրակտիկան համադրվում են կատարելության մեջ՝ շեշտադրելով կանանց առողջությունը

Բարսելոնան այսօր ոչ միայն արվեստի և ճարտարապետության բնագավառի համաշխարհային կենտրոն է, այլև՝ բժշկության նորարարական մտածողության հարթակ։Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մամոլոգիական բաժանմունքի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×