ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մվասի» (բևացիզումաբ)դեղով բուժում` քաղցկեղ ունեցող պացիենտների համար․ ծրագիրն իրականացվում է ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ում

Քաղցկեղ ունենցող պացիենտներին անվճար կտրամադրվի մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղը` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից

«Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերով բուժման ծրագիրը կիրականացվի ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

 

Ծրագրի շրջանակում ենթակա են բուժման`

  • Մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղ՝ ֆտորպիրիմիդինների ածանցյալների հետ զուգակցված,
  • Ոչ մանրբջջային և ոչ տափակբջջային թոքի քաղցկեղ՝ տեղային տարածված (ոչ վիրահատելի), ռեցիդիվող և մետաստատիկ փուլերում՝որպես 1-ին գծի թերապիա զուգակցված քիմիա և իմունաթերապիայի հետ,
  • Տեղային տարածված կամ մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղ՝ որպես մոնոթերապիա,
  • Գլխուղեղի չարորակ նորագոյացություններ,մասնավորապես WHO grade 3 և 4 աստրոցիտոմաների և գլիոբլաստոմաների ժամանակ որպես մոնոթերապիա կամ համակցված քիմիապրեպարատների հետ,
  • Ձվարանների,արգանդափողերի և որովայնամզի առաջնային քաղցկեղների դեպքում,թերապիայի 1-ին գծի ցուցումով քիմիաթերապիայի հետ համակցված՝IIIB IIIC ըստ FIGO-ի փուլավորման և մետաստատիկ պացիենտների դեպքում,
  • Արգանդի վզիկի քաղցկեղ՝ IV փուլում, համակցված քիմիապրեպարատների հետ,
  • Հեպատոցելյուլյար կարցինոմա՝ տեղային տարածված և մետաստատիկ փուլերում որպես 1-ին գծի թերապիա համակցված իմունաթերապիայի հետ:

 

Ծրագրում պացիենտների ընդգրկման համար անհրաժեշտ փաստաթղթերը`

  1. Պացիենտի էպիկրիզ,
  2. Պացիենտի անձնական տվյալներ, անձնագրի պատճեն կամ նույնականացման քարտի պատճեն,
  3. Պացիենտի կոնտակտային տվյալներ:

 

Ներկայացվող էպիկրիզում պարտադիր ներառվում են տվյալները ըստ հիվանդության փուլերի՝ համաձայն ուղեցույցերի:

Եթե կլինիկական փուլը համապատասխանում է, ապա սահմանվում է հետևյալ տվյալների պարտադիր առկայությունը՝

  • Հիվանդության պատմության և բժշկական զննության նկարագիր,
  • Համակարգչային շերտագրության (ն/ե կոնտրաստավորմամբ), անհրաժեշտության դեպքում ՄՌՇ և/կամ ՊԷՏ/ԿՏ հետազոտության տվյալները,
  • Ուռուցքի պաթոհյուսվածաբանական տվյալները,
  • Ուռուցքի իմունահիստոքիմիական տվյալները՝ ըստ անհրաժեշտության:

Ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում տվյալ հիվանդության կարգավիճակը ճիշտ գնահատելու, դեղի հնարավոր կողմնակի ազդեցությունները կանխելու և/կամ վերահսկելու նպատակով իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ.

1) Արյան ընդհանուր քննություն,

2) Նյութափոխանակության համապարփակ հետազոտություն, այդ թվում` լյարդի և երիկամների ֆունկցիոնալ թեստեր:

 

Ծրագրում կարող են ընդգրկվել.

1) Առաջնային ախտորոշված վերոնշյալ նոզոլոգիաներով և փուլավորմամբ պացիենտները.

2) Այն պացիենտները, ովքեր նախկինում բուժում են ստացել «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կամ այլ բժշկական կազմակերպություններում և ներկայումս համապատասխանում են Ծրագրի չափորոշիչներին:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով` (010)205050:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է