ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր սարք ՈՒԱԿ-ում՝ Ventana Banch Mark HP. սարքի միջոցով կատարվող հետազոտությունների հնարավորությունների և արդյունքների մասին, մանրամասնում է Զարուհի Հարությունյանը

Հայտնի է, որ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուքաբանության ազգային կենտրոնը, վերջերս համալրվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի,ամերիկյան արտադրության Ventana Banch Mark HP սարքով:


Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչի՞ համար է նախատեսված այս սարքը, մանրամասնում է  Զարուհի Հարությունյանը:

–   Հեռացված ուռուցքը, կամ բիոպսիայի արդյունքում վերցված նմուշը մշակվում է սարքի միջոցով: Այս սարքով հետազոտությունը հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել ուռուցքի տեսակը և ստանալ այլ մանրամասնություններ հիվանդության մասին: Սարքի ամենակարևոր առավելություններից են՝ բացառիկ որակը, որտեղ բացառվում է մարդկային գործոնը և հետազոտության կարճ ժամանակը:

Ventana Bench Mark  ամերիկյան արտադրության սարքը լիովին ավտոմատացված համակարգ է, որը նախատեսված է իմունահիստոքիմիական և հիբրիդիզացիա in situ հետազոտությունների համար: Սարքը ավտոմատացված համակարգով կատարում է հյուսվածաբանական նմուշների մշակման բոլոր փուլերը՝ ընդգրկելով պարաֆինազրկումը, հակագեների դեմասկիրովկան, այնուհետև ներկումը հեմատոքսիլինով:

–   Խոսենք, մասնավորապես, սարքի ընձեռած հնարավորությունների և առավելությունների մասին:
 
–   Ventanan ապահովում է ստանդարտիզացիան և հետազոտությունների բարձր որակը: Բազմաֆունկցիոնալ այս սարքը թույլ է տալիս կատարել միաժամանակ կատարվող, և իրարից անկախ տարբեր հետազոտություններ:


Մեր կենտրոնում այս հետազոտությունները կատարվում են 2012թ-ից, սակայն մինչ օրս, ինչպես մեր կենտրոնում,այնպես էլ հանրապետության մյուս բուժհաստատություններում կատարվում էր ձեռքով. այսինքն՝ մանուալ եղանակով, որի ժամանակ կարևոր նշանակություն ունի, ինչպես մարդկային գործոնը, այնպես էլ արտաքին ազդակները (օդի ջերմաստիճանը, միջավայրի խոնավությունը և այլն): 
Այս նոր սարքի միջոցով իրականացվող հետազոտությունների արդյունքում սխալվելու հավանականությունը հասցված է մինիմալի, առավելություններից մեկն  էլ այն է, որ թույլ է տալիս հետազոտել միաժամանակ 20 հյուսվածաբանական նմուշներ, անկախ հետազոտվող հակամարմիններից: Հետազոտության ժամկետը կազմում է 4ժ 15ր, այսինքն մեկ աշխատանքային օրվա ընթացքում մենք  հնարավորություն ունենք հետազոտել առնվազն 60 հյուսվածաբանական նմուշներ:


 
–   Կա՞ն արդյոք հակացուցումներ, և ո՞ր դեպքերում կիրառելի չէ ախտորոշման այս մեթոդը:


–   Իմունոհիստոքիմիական հետազոտության ցուցումը դնում է մորֆոլոգը, վիրաբույժը և քիմիաթերապևտը: Կարելի է ասել բացարձակ հակացուցումներ չկան այս հետազոտությունը կատարելու համար:
 
–   Որքանո՞վ է արդյունավետ Ventana սարքիմիջոցով հիվանդության ախտորոշումը, և արդյո՞ք հիվանդը կարող է  ակնկալել 100% արդյունք:

–   Սարքը ապահովում է բացարձակ 100% որակ հետազոտվող հյուսվածաբանական նմուշների, բայց պետք է հաշվի առնել, որ վերջնական արդյունք տալիս է բժիշկը:
Մեր բաժանմունքի բժիշկները, ովքեր զբաղվում են  իմունոհիստոքիմիական հետազոտություններով անցել են բազմաթի վերապատրաստումներ և ԱՊՀ երկրներում, և Եվպրոպական մի շարք երկրներում: Նրանք համարվում են բարձրորակ մասնագետներ, և լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը:

–   Արդյո՞ք ախտորոշման այս մեթոդը հասանելի է մեր քաղաքացիների համար:

Հաշվի առնելով իմունոհիստոքիմիական և հիբրիդրազացիայի հետազոտման կարևորությունը բուժման ռազմավարությունը ընտրելու համար՝ գինը շատ ավելի մատչելի է, քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում:


18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է