ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վիրաբուժական համատեղ կոնգրեսին ներկայացավ մի շարք հրատապ թեմաներով

Հայաստանում վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ կայանում է համատեղ կոնգրես, որն ընդգրկում է Վիրաբուժության եվրոպական միության  22-րդ տարեկան համաժողովը, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը, Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը: Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներկայանում էր համատեղ կոնգրեսի պլատինե գործընկեր:

Միջոցառման մեկնարկը տրվել է սեպտեմբերի 26-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ակտիվորեն մասնակցում է կոնգրեսի աշխատանքներին և Կենտրոնի առաջատար վիրաբույժները հանդես կգան հետաքրքիր զեկույցներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կրծքավանդակի և որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումն, ինքնին, մեծ հնարավորություններ է տալիս մասնագետին՝ անմիջապես անվանի մասնագետների հետ շփվելով, գնահատել ժամանակակից վիրաբուժությունը, ձեռք բերել փորձի փոխանակում:

«Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը կոնգրեսին հանդես է գալիս Հայաստանում վերականգնողական վիրաբուժական հնարավորությունների մասին զեկույցներով, ներկայացնում թեմաներ, որոնք վերաբերում են կրծքագեղձի ուռուցքներին, աղեստամոքսային համակարգի ու նրա լիմֆատիկ համակարգի հեռացմանը, և հատկապես կերակրափողի ուռուցքների ժամանակ կիրառվող մեթոդներին: Սրանք թեմաներ են, որոնք  շատ արդիական են ամբողջ աշխարհում, և մենք անմասն չենք մնում, ասելիք շատ ունենք, ուստի թեմաների ընտրությունը պատահական չի եղել: Օրեցօր ուռուցքաբանությունը զարգանում է, ինչի արդյունքում հրատապ թեմաները դինամիկ փոփոխվում են, ինչ ստիպում է պարբերաբար վերանայել առաջնահերթությունները վիրաբուժությունում և հստակեցնել նրա դերը ուռուցքաբանության մեջ:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է