ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռեկոնստրուկտիվ վիրահատություն ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դիմածնոտային վիրաբույժները ռեկոնստրուկտիվ վիրահատական միջամտությամբ վերականգնել են պացիենտի ճակատի հետտրավմատիկ դեֆորմացիան։

Քսանյոթամյա տղամարդու՝ 14 տարվա վաղեմության վնասվածքը առաջացրել է ակնակապճի վերին պատի և ճակատային շրջանի դեֆորմացիա։

Վիրահատական միջամտությունից առաջ կատարվել է ՀՇ քննություն, որի հիման վրա կատարվել է գանգի թվային մոդելավորում և տիտանե կոնստրուկցիայի դիզայն, ապա 3D տպագրում։

Ըստ կոնստրուկցիայի կիրառման ուղեցույցի (guideline)՝ կատարվել է վիրահատությունը։ Մոտ 3 ժամ տևած վիրահատության ընթացքում հեռացվել է նաև ճակատային հատվածում սխալ սերտաճած ոսկրը։

Վիրահատությունն իրականացրել են Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանը և բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Սերգեյ Ղազանչյանը։Անեսթեզիան իրականացրել է Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կոնստանտին Մակարյանը։

Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների։Վիրահատության 3-րդ օրըպացիենտը դուրս է գրվել կենտրոնից։ Արդյունքում, մասնագետները ստացել են բնական էսթետիկ արդյունք։

14-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի աշխարհագրությունն ընդարձակում ենք՝ հասնելով Չինաստան:Հատուկ հյուրերի ցանկում Գուանջոուի «Second People» հիվանդանոցի կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական

09-01-2025

Որովայնային աորտայի պրոթեզավորում ՈՒԱԿ ում

Աորտայի պրոթեզավորումից հետո 56-ամյա Գոռ Վիլասյանը նշում է․ «Հիմա նույնիսկ կարող եմ վազել»։Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գուրգեն Գրիգորյանը արձանագրում

07-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի հատուկ հյուրերի ցանկում են ուռուցքաբան-վիրաբույժներ Էուջինյո Կոկոցան և Լորենցո Լիվրագին Իտալիայի «ASST Settelaghi Varese»-ից:Կոնգրեսին մասնակցելու վաղ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է