ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝ գանգատվելով զույգ ծնկահոդերի շրջանում ցավից։   

Ըստ ծնողի՝ երեխան հիվանդ է եղել մոտ մեկ տարի, իսկ վերջին մեկ ամսում ցավերը զգալիորեն ուժգնացել են։ Դրա պատճառով նրանք դիմել են տեղամասային պոլիկլինիկա, որտեղ ռենտգենային հետազոտության արդյունքում հայտնաբերվել է աջ ազդոսկրի ստորին երրորդականի գոյացություն՝ պաթոլոգիկ կոտրվածքի վտանգով ։

Բազմաթիվ մասնագետների հետ խորհրդակցելուց հետո՝ այս տարվա ապրիլին, երեխայի ծնողները դիմել են ՈՒԱԿ-ի Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք։ Լրացուցիչ հետազոտություններից հետո վերջնական ախտորոշումը հաստատվել է՝ աջ ազդոսկրի ստորին երրորդականի բարորակ ոսկրային գոյացություն՝ պաթոլոգիկ կոտրվածքի վտանգով ։

Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետները որոշել են վիրահատել պացիենտին:

Կատարվել է աջ ազդոսկրի ստորին երրորդականի ներօջախային մասնահատում (ռեզեկցիա), պլաստիկա` արհեստական ոսկրանյութով և տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ` հետագա հնարավոր կոտրվածքներից խուսափելու համար: 

Վիրահատությունն իրականացրել են բժիշկ ուռուցքաբան-օրթոպեդ-վիրաբույժ Ալեքսանդր Սեինյանը, բժիշկ-ուռուցքաբաններ Նարեկ Գինոյանն ու Համլետ Մանուկյանը, բաժանմունքի օրդինատոր Մարիամ Բալասանյանը, անեսթեզիան իրականացրել է բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արշակ Հարությունյանը: 

Եփրեմն այժմ գտնվում է  դինամիկ հսկողության տակ։ 

Եկեք բոլորս Եփրեմին շուտափույթ ապաքինում մաղթենք, և, իհարկե, նպատակների ու երազանքների իրականացում 

 Լուսանկարները հրապարակվել է ծնողների թույլտվությամբ:

28-11-2025

Հայաստանում կիրառվում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները. «Բաց հարթակի» տաղավարում ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանն է

Առաջինի լրատվական ալիքի «Բաց հարթակի» տաղավարում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը խոսել է ՈՒԱԿ-ի դերի, կարևորության, ուռուցքաբանության ոլորտի

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×