ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ում ռադիոյոդային բուժման ընդհանուր արժեքը կազմում է 800 հազար ՀՀ դրամ

2019 թվականի փետրվարին առաջին անգամ Հայաստանում՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում ներդրվեց ռադիոյոդային բուժումը՝ վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից և բարձր արդյունավետություն ունեցող մոտեցումներից մեկը։

Մեթոդի կիրառման ժամանակ օգտագործվող յոդի ռադիոակտիվ պատրաստուկը եվրոպական ընկերության արտադրության է:

Կենտրոնում տեղակայված հիբրիդային (միջուկային ռադիոլոգիական) համալիրը հնարավորություն է տալիս հայտնաբերել անգամ վահանաձև գեղձի քաղցկեղի ամենափոքր օջախները։

Իրականացվում է անհրաժեշտ յոդի քանակի ճշգրիտ հաշվարկ, ռադիոակտիվ յոդի մնացորդային քանակի գնահատում։ Բուժման անցկացման համար կենտրոնում առկա են հատուկ մեկուսացված, հարմարավետ հիվանդասենյակներ։ Ռադիոյոդ թերապիայի կուրսի ընթացքում պացիենտը կլինիկայում անցկացնում է շուրջ 5 օր, որից հետո պացիենտը անցնում է ախտորոշիչ հատուկ հետազոտություն՝ պարզելու օրգանիզմում ռադիոակտիվ յոդի կուտակման տեղակայումը և բնույթը:

Բուժման կուրսի ընդհանուր արժեքը, ներառյալ հետազոտությունները և հատուկ սնունդը, կազմում է 800 հազար դրամ։

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-002917, տրված՝ 07․06․2021թ․

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ NԲՄԳ-00022, տրված՝ 27․03․2024թ․

 

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×