ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղ հայտնաբերելու շնորհիվ բուժվելու իմ շանսերը մեծացան․ քաղցկեղը վերապրած կին

Ամեն տարի հունիսի առաջին կիրակին, այս տարի հունիսի 5-ը, աշխարհում նշվում է որպես քաղցկեղը վերապրածների օր:

Թեմայի շրջանակում Infocom-ը զրուցել է Աստղիկ Զաքարյանի հետ, ով հաջողությամբ հաղթահարել է տարիներ առաջ ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայում պարբերաբար ստուգումներ անցնող Աստղիկը պատմել է հիվանդության և դրա դեմ պայքարի` իր հաջողության պատմության մասին:

«Ես իմ փորձով հասկացա, որ ամեն պահի կարող է պատահել ինչ-որ մի բան, որին երբեք չէիր սպասում: Ես ունեմ մեծ ընտանիք, մեծ գերդաստան, բայց ոչ մեկի մոտ չի եղել կրծքագեղձի  քաղցկեղի դեպք:

Այսինքն՝ ես չէի սպասում նման հիվանդության առկայություն իմ մոտ:

Հայրիկս տարիներ առաջ իմ պատմության նման մի պատմություն էր լսել, ազդվել, այդ իսկ պատճառով մայրիկիս, ինձ, քույրերիս ստիպում էր տարին մեկ անգամ գնալ ու ստուգվել:

Միայն այդ դեպքի պատճառով էինք գնում ստուգումների, և միայն այդ դեպքի շնորհիվ իմ հիվանդությունը բացահայտվեց վաղ շրջանում: Ինձ դա փրկեց: 

Վաղ հայտնաբերելու շնորհիվ բուժվելու իմ շանսերը մեծացան», - ասում է Աստղիկը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/3PV61wd

Լուսանկարը՝ Աստղիկ Զաքարյանի անձնական արխիվից։


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է