ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: 

Իրականացված հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել էր բարորակ նորագոյացություն, որը զբաղեցնում էր ստորին ծնոտի ամբողջ աջ կեսը: 

Պացիենտի առողջացումն ընթացել է մի քանի իրար հետ փոխկապակցված փուլերով` ծնոտի մասնահատում, եռաչափ պլանավորում, անհատական տիտանե թիթեղների և անհատական շաբլոնների պատրաստում, նրբոլոքային ազատ լաթով ծնոտի ռեկոնստրուկցիա: 

Վիրահատությունն իրականացրել են բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժներ Հայկ Բաբայանը և Սերգեյ Ղազանչյանը, անեսթեզիոլոգ Կոնստանտին Մակարյան: 

Մեր թիմի փորձն ու նվիրվածությունը հաստատում են, որ ամենահաճախ անհնարին թվացող մարտահրավերներն էլ հնարավոր է հաղթահարել՝ բարձր տեխնոլոգիաների և համատեղ աշխատանքի շնորհիվ։ 

Մեր նպատակն է շարունակել առաջ շարժվել՝ ապահովելով ամենավստահելի և արդի բուժօգնությունը յուրաքանչյուր պացիենտի համար։

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×