ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում

Ապրիլի 23-ին Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային  կենտրոնում վերաբացվեց լաբորատոր ծառայությունը` ներառելով այս ոլորտի ախտորոշիչ բոլոր ծառայությունները մեկ համակարգի մեջ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար բ.գ.դ. Զառա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց նորաբաց լաբորատոր ծառայության մանրամասները:  

–   Նախկինում կենտրոնում գործող 5 լաբորատոր ծառայությունները գործելու են մեկ բաժանմունքում: Կենսաքիմիայի, կրիտիկական իմունոլոգիայի, միկրոբիոլոգիայի, արյան և կլինիկական լաբորատորիաներն այսուհետ գործելու են շաղկապված, որպես մեկ ընդհանուր համակարգ:


Որպեսզի մեր հիվանդները չգրանցվեն տարբեր լաբորատորիաներում, խուսափեն ավելորդ քաշքշուկից, գրանցման և հետազոտության ամբողջ համակարգն այժմ կգործի շաղկապված` առանց հիվանդի և նրա հարազատների միջամտության: Արդեն իսկ գործում է ընդհանուր գրանցում, որից հետո արյան ընդհանուր հանձնման կետում հիվանդը հանձնում է արյունն ու մնացած գործընթացն իրականացվում է համակարգի ներսում` առանց հիվանդին ավելորդ անհարմարություններ պատճառելու:

–   Ի՞նչ ծառայություններ են ներդրվել վերաբացված բաժանմունքում:

 
–   Բաժանմունքում կատարվում են կենտրոնին անհրաժեշտ բոլոր լաբորատոր հետազոտությունները, որոնք, բացի ընդհանուր հետազոտություններից, ընդգրկում են նաև ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների բուժման և դինամիկ հսկողության համար անհրաժեշտ հավելյալ հետազոտություններ: Լաբորատորիայի աշխատակիցները ԱՊՀ   երկրների  Ալերգաբանների և իմունոլոգների միության, ինչպես նաև Ալերգաբանության և իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի անդամներ են: Լաբորատորիան օգտվում է Նիցցայի Հոսպիտալային համալսարանական կենտրոնի, ֆրանսիական «Գիտությունն առանց սահմանների» ասոցիացիայի գիտա-խորհրդատվական և տեխնիկական օգնությունից:


–   Լաբորատորիան ախտորոշման մեծ սպեկտոր ունի, բավականացնու՞մ է, արդյոք, մասնագիտական և տեխնիկական ռեսուրսը:

–   Հիվանդի ախտորոշման և բուժման ռազմավարության կազմակերպման, դեղերի և բուժտեխնիկայի ձեռքբերման առումով ուռուցքաբանությունը թանկարժեք ոլորտ է: Ուստի առավել կարևորվում է հնարավորինս ճշգրիտ, օպերատիվ և նորագույն մեթոդներով աշխատանքի կազմակերպումը` հիվանդի ու նրա հարազատների ֆինանսական երբեմն գերջանքերն արդարացնելու: Ներկայում ամեն կերպ ձգտում ենք աշխատել միջազգային չափանիշներին համապատասխան նաև տեխնիկական հագեցվածությամբ: Բոլոր հետազոտություններն, առանց բազառության, վերահետազոտվում են: Կասկածելի արդյունքներն ուղարկվում են վերահաստատման նաև այլ բժշկական կենտրոններում: Լաբորատորիաների միավորումը, բաժանմունքի վերանորոգումը, տեխնիկական վերազինումը թույլ է տալիս խոսել ոլորտի առաջիկա զարգացման նոր ուղիների մասին:


14-02-2025

Հատուկ հյուր ՈՒԱԿ-ում․ պրոֆեսոր Ռուբեն Ավանեսյանը կենտրոնի մասնագետների հետ համատեղ վիրահատություններ է իրականացրել

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի հատուկ հյուր Սանկտ-Պետերբուրգի Մարինյան քաղաքային հիվանդանոցի պրոֆեսոր Ռուբեն Ավանեսյանը օրերս հյուրընկալվել է կենտրոնում:Պրոֆեսորը Ուռուցքաբանության ազգային

12-02-2025

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրես․ ամփոփում

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի երկօրյա օրակարգը՝ 1 հոլովակում:150 զեկույց՝ 2 օրում։Հատուկ հյուրեր NCNN-ից, ԱՀԿ-ից, Հայդելբերգից, Բրեշիայից, UCLA-ից, Թալսայից։Ավելի քան 500 մասնակից աշխարհի

10-02-2025

Հայաստանում ուռուցքաբանության զարգացումը մեր առաքելությունն է․ ՈՒԱԿ

5-ամյա Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը սահմանեց նոր նշաձող՝ 6 տասնյակ հյուր աշխարհի տարբեր երկրներից,150 զեկույց 2 օրում,600 մասնակից:ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է